Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանին հեգնել են սոցցանցերում

Էրդողանին հեգնել են սոցցանցերում
02.10.2017 | 21:16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե իրենք ստիպված են իսլամական դպրոցները շատացնել, որ դիակները լվացող իմամ գոնե լինի, քանի որ նախկինում իմամների պակասի հետևանքով դիակները դրսում էին մնում։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հայտարարությունը մեծ արձագանք է գտել սոցցանցերում, որտեղ հեգնել են Էրդողանին։

Քութլու Էսենդեմիրը գրել է. «Այո, Էրդողանը ճիշտ է, դիակ լվացող իմամ չկար, պապս, որ մահացավ, դիակը տվեցինք քիմմաքրման»։ Շենայ Այդեմիրը նշել է. «Այո, իմամ չկար, ստիպված դիակները նետում էինք Ճորոխ գետը»։ Թաթյոս անունով օգտատերն էլ շարունակել է. «Երբ այն ժամանակ իմամ չկար, դիակները նետում էինք մայրուղի»։ Օզգուչ Ալփասլանը գրել է. «Այո, մարդը ճիշտ է ասում, երբ իմամներ չկային, մահացածներին բուդդիստների նման այրում էին Թուրքիայում։ Ոմանց նույնիսկ կենդանի-կենդանի էին այրում»։

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ